Ռուբեն Քրիստափորի Բաղիրով (Բաղիրյան), (հունիսի 17, 1908(1908-06-17), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 20, 1978(1978-02-20), Պյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս (սեպտեմբերի 23, 1944), լեյտենանտ։ 1944 թվականին ավարտել է Աշխաբադի ռազմահետևակային ուսումնարանը և մեկնել ռազմաճակատ։ Եղել է վաշտի հրամանատար։ Աչքի է ընկել Կրիստինոպոլիս (Լվովի մոտ) երկաթուղային կամրջի պաշտպանության ժամանակ, Բուգի, Սանի և Վիսլայի գետանցման մարտերում, որի համար և արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։